Ռուսաստանում կյանքի միջին տևողությունը աճել է
Ռուսաստանում մի քանի ամսով աճել է կյանքի տևողությունը: Այս մասին հայտնում է «Росстат» ազգային վիճակագրական ծառայությունը:
Եթե մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 70,93 տարի է, ապա այսօր Ռուսաստանում ապրում են միջինը 71,22 տարի:
Ռուսաստանն այս տարի միացել է համաշխարհային վարկանիշային աղյուսակին, որը ներառում է այն երկրները, որտեղ կյանքի միջին տևողությունը 70 տարվա է հասնում:
ՌԴ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Օլեգ Սալագայը նշել է, որ 2015թ.-ին Ռուսաստանում նվազել է մահացությունը, իսկ կյանքի տևողությունը` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց` աճել է: