Մոսկվայում բացվել է Սիրիական Քուրդիստանի ներկայացուցչությունը. տեսանյութ
Ռուսաստանիմայրաքաղաք Մոսկվայում նախօրեին բացվել է Սիրիական Քուրդիստանի գրասենյակը, որը փաստացի կհամարվի Մոսկվայում Քուրդիստանի ոչ պաշտոնական դեսպանատունը, հաղորդել է NTV.ru-ն:
Եվրոպայում և Ամերիկայում գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Սենամ Մոհամմադը նշել է, որ մոսկովյան ներկայացուցչությունը առաջին քայլն է, որը նպաստելու է Ռուսաստանի և Սիրիայի քրդերի միջև հարաբերությունների ամրապնդմանը բոլոր առումներով:
Սիրիայի քրդերը համոզված են, որ Մոսկվայում ներկայացուցչական գրասենյաի բացմաննը հաջորդելու է նման գրասենյակների բացումը նաև Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում: Ըստ նրանց՝ դա կբարձրացնի Սիրիայում քրդերի դերը և թույլ կտա վաղեմի հակամաչտությանը լուծում գտնել:
«Քրդական հարցի լուծումը առանցքային է համընդհանուր սիրիական հակամարտության խնդրի կարգավորման համար: Սիրիայում քրդերի հարցի չլուծման դեպքում, կարծում եմ, մշտապես խնդիրներ կլինեն»,-ասել է Սիրիայի Դեմոկրատական միություն կուսակցության ղեկավարը: