Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» կազմակերպությունը
Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում՝ Աթաթուրքի անվան զբոսայգու մոտ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը կազմակերպել է «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը:
Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, կազմակերպությունը պայթյունի պատասխանատվությունը ստանձնելու մասին հայտարարություն է տարածել իր կայքում: Հիշեցնենք, որ ավտոմեքենան պխաթեցրել է մահապարտ երիտասարդ կինը՝ Սահար Չաղլա Դեմիրը:
Ըստ տեղեկությունների՝ նույն կազմակերպությունը իրականացրել էր նաև այս տարվա փետրվարի 17-ին կրկին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի զոհը դարձավ 28 մարդ, իսկ վիրավորվեց՝ ավելի քան 80-ը: