Սիրիայի քրդերն իրենց ներկայացուցչությունը կբացեն Մոսկվայում
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բացվելու է Սիրիական Քրդստանի ներկայացուցչությունը: Այդ մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը:
Բացի այդ, ներկայացուցչություններ կբացվեն Գերմանիայում և Ֆրանսիայում:
«Մենք 3 գավառ ունենք՝ Ջազիրան, Քոբանին և Աֆրինը և ղեկավարության հետ համատեղ որոշում է կայակցվել Ռուսաստանի Դաշնությունում գրասենյակ բացելու մասին»,-Interfax-ին հայտնել է Ռուսաստանում քրդերի ազգային և մշակութային դաշնային ինքնավարության խորհրդի նախագահ Ֆարհաթ Փաթիևը:
Նա նշել է, որ ռուսական կողմի հետ պաշտոնապես համաձայնագիր չի ստորագրվի, ինչպես նաև ններկայացուցիչներ են լինելու Սիրիական Քուրդիստանը կառավարող «Ժողովրդական միություն կուսակցությունից»: