2831 դիտում
12:27 11-02-2016
«Ռոսսելխոզնադզորը» ներողություն է խնդրել հայկական լոլիկի վերադարձման մասին սխալ տեղեկության համար. ՍԱՊԾ
ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկայն ցեցի հայտնաբերմամբ:
Լուրը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում, թեև հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել:
Ռուսական նույն ծառայությունն իր պաշտոնական [url=http://www.rsn.krasnodar.ru/novosti/novosti2/6960/?articleName=upravlenie-prinosit-izvinenija]կայքում [/url]հերքել է լուրը՝ մասնավորապես նշելով, որ կասկածներ կան լոլիկի նշված խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին:
Ներկա պահին իրականացվում է փաստաթղթերի հավաստիության ստուգում:
Նմանատիպ նյութեր
10934 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
18996 դիտում
11:36 14-05-2018
Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել համացանցում սխալ ընկալված արտահայտությունների համար
1390 դիտում
23:44 28-11-2023
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների աճի մասին
Այս բաժնից
1126 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1885 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ