18999 դիտում
11:36 14-05-2018
Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել համացանցում սխալ ընկալված արտահայտությունների համար
Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել այդ քննադատությունների վերաբերյալ:
«Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս, թյուրըմբռման տեղիք են տվել:
Առողջպահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը: Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակումից հետո համացանցում ակտիվորեն տարածվում են ավելի վաղ նրա արած գրառումներն ու մեկնաբանություններն առողջապահական տարբեր խնդիրների, մասնավորապես պատվաստումների վերաբերյալ: Իր գրառումներում նա աչքի է ընկել առողջապահական այս կամ այն խնդրի վերաբերյալ երբեմն բավական կոշտ մեկանաբանություններով, որոնք էլ օգտատերերի կողմից քննադատությունների պատճառ են դարձել:
Նմանատիպ նյութեր
2601 դիտում
12:46 13-07-2015
Կասիլյասի մայրը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար
2242 դիտում
12:09 19-08-2016
Թրամփն առաջին անգամ ներողություն է խնդրել իր սուր արտահայտությունների համար
10934 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
Այս բաժնից
772 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
454 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
958 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա