Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Փետրվարի 10-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի թիվ 59 շենքի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Բ.-ին պատկանող «Միցուբիշի Կանտոռ» մակնիշի 352 UO 64 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 10-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Ավետիսյան փողոցի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Մ.-ին պատկանող «Ֆիատ Պունտո» մակնիշի 34 PR 747 պետհամարանիշի ավտոմեքենան: