211652_close_icon
views-count1009 դիտում article-date 14:15 10-02-2016

Գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 9-ին, ժամը 14-ին, նույն գումարտակի ծառայողներից մեկին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ռազմամթերք ունի և դրանք թողնում է «Շահումյան» գերեզմանատան մուտքի հարակից տարածքում: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեի հարակից տարածքում հայտնաբերել է հակատանկային ական` պայթուցիչով, ինքնաշեն 2 նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, լուսաձայնային 20 փամփուշտ, 2 հատ «Չերյոմուխա-12», «Ֆ-1» տիպի 1 նռնակ, 1 ծխային նռնակ, «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգի 2 պահունակ, 5,45 մմտրամաչափի 124 և 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր