211652_close_icon
views-count825 դիտում article-date 13:26 07-10-2014

Գերեզմանատան սկզբնամասում զենք-զինամթերք է թողել

Ոստիկանության Մասիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սիս գյուղի հին գերեզմանատան սկզբնամասում զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ, հակահետևակային արկ, նռնակի պայթուցիչ, «ՏՏ» տիպի ատրճանակի փամփշտակալ` լիցքավորված 2 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 91 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր