211652_close_icon

Հայտնաբերեցին հերթական գրպանահատին

views-count1009 դիտում article-date 11:24 10-02-2016
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը՝ բանկային քարտերով և կանխիկ գումարով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում հայտնաբերել և բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր