3152 դիտում
17:22 09-02-2016
Եթե լինում են խախտումներ, դրանք պետք է իրենց պատասխանը ստանան. Ս. Օհանյանը` 102-րդ ռազմաբազայի զինվորների ահաբեկումների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
102-րդ ռազմաբազայում հրամանատարական կազմում տեղի ունեցած փոփոխությունները կատարվել են նաև նրա համար, որ դեռևս գոյություն ունեցող թերությունները վերացվեն:
Այս մասին ԵՊՀ-ում` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ արդեն երկրորդ անգամ գյումրեցիներն ահաբեկվում են 102-րդ ռազմաբազայի զինծառայողների գործողություններից: Փառք Աստծո, վերջին դեպքը, երբ ռուս զինծառայողը փորձել էր ներխուժել գյումրեցի Երանոսյանների տուն` հարբած վիճակում, անցավ առանց լուրջ միջադեպերի, միայն Երանոսյանների երեխաներին տարան «վախ բռնողների մոտ»:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ 2-րդ ռազմաբազան մտնում է միացյալ զորախմբի կազմի մեջ և ՀՀ ԶՈՒ-ն համագործակցության շրջանակներում անընդհատ աշխատանքներ է տանում, համագործակցում` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ, որը մտնում է միացյալ զորախմբի կազմի մեջ:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
664 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին