Ոչ ֆուտբոլային կրքեր Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնությունում. տեսանյութ
Ֆուտբոլի Ֆրանսիայի կանանց առաջնության «Բորդո» – «Ռուան» հանդիպմանը թիմերի կին ֆուտբոլիստների միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել:
Հանդիպման 2-րդ խաղակեսում թիմերի երկու ֆուտբոլիստուհիներ ինչ որ բան չեն կարողացել կիսել և սկսել են իրար հարվածել: Ծեծկռտուքին միացել են այլ ֆուտբոլիստներ:
Մի քանի րոպե է պահանջվել, որպեսզի կրքերը հանդարտվեն: Ի դեպ, հանդիպումն էլ է բավական թեժ ստացվել. այն ավարտվել է ոչ-ոքի` 3:3:



