Ռուսաստանում Ми-8 ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ
Ռուսաստանի Պսկովի մարզում Ми-8 ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ուղղաթիռը պատկանել է ՌԴ Պաշտպանության նախարարությանը, որտեղից հայտնել են, որ ուղղաթիռի 4 հոգանոց անձնակազմից մեկ հոգու դին հայտնաբերվել է ուղղաթիռի վայրէջքի վայրում, մյուս 3-ը կենդանի այրվել են ուղղաթիռի մեջ:
Միջադեպի առիթով հետաքննություն է սկսվել: