2541 դիտում
19:01 08-02-2016
Արցախի վարչապետը հանդիպել է մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին Ասկերան քաղաքում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների մասնակցությամբ՝ պետական աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:
Վարչապետն իր խոսքում շեշտադրել է, որ կառավարությունն առաջնահերթություն է տալիս գարնանացան միամյա և բազմամյա կուլտուրաների մշակմանը՝ հորդորելով հողամշակներին աշնանացանից անցում կատարել գարնանացան մշակաբույսերին:
«Այս հանդիպումը նախաձեռնել ենք, որպեսզի միասին քննարկենք գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները և կառավարության առաջիկա անելիքները: Ակնկալում եմ, որ արդյունքում մեր համագործակցությունն ու աջակցության ծրագրերն ավելի արդյունավետ կդառնան: Մենք խթանում ենք գարնանացան կուլտուրաների մշակումը՝ աջակցություն ցուցաբերելով արտադրողներին թե՛ պարարտանյութերով ու սերմերով, և թե՛ ֆինանսապես, որպեսզի կարողանաք կազմակերպել մշակման աշխատանքները: Նպատակ ունենք դրանով բարձրացնել հանրապետության ինքնաբավության մակարդակը բանջարաբոստանային կուլտուրաների առումով, իսկ այգեգործության համար զարգացման նոր հեռանկարներ ստեղծել: Կառավարությունը, բացի արտադրողներից, ձեռք է մեկնում նաև վերամշակող ձեռնարկություններին, որպեսզի նրանք կարողանան շուկայում իրացնել տեղական արտադրանքը»,- հողօգտագործողներին ուղղված խոսքում ասել է վարչապետ Հարությունյանը:
Անդրադառնալով ոռոգման ջրի սակավության խնդրին՝ կառավարության ղեկավարը հորդորել է ներկաներին բարեխղճորեն օգտագործել եղած պաշարները և համոզմունք հայտնել, որ այդ պարագայում զգալիորեն կավելանան ոռոգովի հողատարածքների ծավալները: Ա. Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու պաշտոնյաներին խստորեն վերահսկել ոռոգման ջրի պաշարների օգտագործումը և բարձրացնել դրանց կառավարման արդյունավետությունը:
«Մենք քայլեր ենք ձեռնարկում ոռոգման նոր ենթակառուցվածքների ստեղծման և համակարգի բարելավման ուղղությամբ: Դրան զուգահեռ՝ կառավարությունը, աջակցության համապատասխան ծրագրերի միջոցով, խրախուսում է ոռոգման արդի տեխնոլոգիաների կիրառումը, ինչը կբարձրացնի և՛ ջրային պաշարների կառավարման արդյունավետությունը, և՛ հողերի բերքատվությունը»,- նշել է Ա. Հարությունյանը:
Վարչապետը պատասխանել է հողօգտագործողների հարցերին, փոխանակել մտքեր նրանց հետ: Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ ներկայացնելով պետական աջակցության ընթացիկ ծրագրերը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1824 դիտում
10:08 02-12-2015
Մեր քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան ԱԺ-ի միջին մակարդակը. «Առավոտ»
1585 դիտում
17:29 19-11-2015
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների
Այս բաժնից
1246 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել