1029 դիտում
15:25 08-02-2016
Հանրապետության ճանապարհներին ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են
Հանրապետության ողջ տարածքում ձյան տեղումները շարունակվում են: Եվ չնայած բքին ու տեսանելիության ցածր աստիճանին՝ ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները:
Սիսիանի տարածաշրջանում, մասնավորապես, Սիսիան-Զանգեր հատվածում, այս պահին ճանապարհն անցանելի է: «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերության ղեկավար Հրայր Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ճանապարհաշինարարները մշակում են ճանապարհն աղ ու ավազով: Գիշերն այստեղ բուք է եղել, սակայն ճանապարհը ոչ մի րոպե չի փակվել. ճանապարհաշինարարներն ամբողջ գիշեր աշխատել են:
Վայք-Սարավան ճանապարհահատվածում հիմա էլ բուք է, ճանապարհի տեսանելիությունը՝ շատ ցածր: «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության տնօրեն Կարո Գևորգյանի փոխանցմամբ՝ եղանակային վատ պայմանների պատճառով ճանապարհը չի փակվել: Այս պահին շարունակվում են մաքրման աշխատանքները: Երթևեկելի մասի լայնացման աշխատանքներն սկսվել են դեռ երեկ երեկոյան ժամը 21-ից և կշարունակվեն մինչև տեղումների դադարելը:
Արթիկ - Ալագյազ ճանապարհը դժվարանցանելի է: «Արթիկի Ճանշին» ՓԲ ընկերության ղեկավար Վահագն Բաղդասարյանը նշեց, որ գիշերը մի քանի ժամով փակվել է միայն Արթիկ - Մանթաշ ճանապարհը, մյուսները, ճանապարհաշինարարների ջանքերով, ձյուն մաքրող տեխնիկայի կիրառմամբ միշտ բաց են եղել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը շարունակում է շուրջօրյա ժամանակացույցով հետևել հանրապետության ավտոճանապարհների մաքրման և լայնացման աշխատանքներին: Վարորդների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1438 դիտում
14:08 03-12-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
1915 դիտում
16:41 03-12-2015
Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5928 դիտում
22:08 31-12-2015
Ձյան մաքրման աշխատանքները կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում
Այս բաժնից
883 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
763 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
664 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին