Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքները: Առաջնահերթ ուշադրություն է դարձվում գլխավոր և երկրորդական փողոցների անխափան երթևեկության ապահովմանը, ինչպես նաև բակային տարածքների, մայթերի, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումների մաքրմանը:
Ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի և սանմաքրման ձեռնարկությունների համապատասխան կառույցների հետ միասին ներգրավվել են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների իրականացմանն աջակցում են նաև տնտեսվարող սուբյեկտները:
Աշխատանքների ընթացքը համակարգում են Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբը և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը, իսկ տեղերում՝ վարչական շրջանների ղեկավարները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]