Իրանի նախագահը պարգևներ է հանձնել միջուկային գործարքի մասնակիցներին
Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեդալներ է հանձնել երկրի արտգործնախարար Մոհամադ Զարիֆին, պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանին, ինչպես նաև Իրանի Միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին:
Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, վերջիններս պարգևատրվել են Իրանի ու համաշխարհային գերտերությունների միջև իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի ստորագրման գործընթացում ունեցած նշանակալի ջանքերի համար:
Հիշեցնենք, որ պատմական նշանակություն ունեցող համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին, որի կետերն իրականացնելուց հետո Իրանի դեմ կիևրառվող միջազգային տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները հանվել են: