Աշխարհում առաջին անգամ երկնաքարի անկման հետևանքով մարդ է մահացել
Հնդկաստանի Վելլուրու քաղաքի վրա ընկած երկնաքարի զոհ է դարձել մի տղամարդ:
Ինչպես հայտնել է The Hindu թերթը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին: Երկնաքարն ընկել է քաղաքի քոլեջի մասնաճկուղերից մեկի շենքի տարածքում: Տղամարդու մահվան պաշտոնական վարկած է նշվում անկման հետևանքով երկնաքարի պայթյունը: Մահացածն աշխատում էր որպես քոլեջի ավտոբուսի վարորդ:
Սա առաջին դեպքն է աշխարհում, երբ երկնաքարի անկման հետևանքով մարդ է մահանում: