Ավստրալիայում հսկա երկնաքարի անկման հետքեր են հայտնաբերվել
Ավստրալիայում գիտնականները հայտնաբերել են խառնարաններ, որոնք, ամենայն հավանականությամբ, ձեւավորվել են հսկա երկնաքարի անկման հետեւանքով, ինչը տեղի է ունեցել 300-600 միլիոն տարի առաջ:
Երկու խառնարաններից յուրաքանչյուրի խորությունը մոտ 200 կմ է: Գիտնականները ենթադրում են, որ անկման հետեւանքով երկնաքարը երկու մասի է բաժանվել եւ հսկայական հետքեր թողել:
Մասնագետները, սակայն, կենդանիների զանգվածային ոչնչացման ապացույցներ դեռեւս չեն գտել, այդ պատճառով էլ կարծում են, որ երկնաքարն ընկել է ոչ շուտ, քան 300 միլիոն տարի առաջ: