Հրդեհ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում
Փետրվարի 6-ին, ժամը 16.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Քարարտ ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտոծածկույթ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.58-ին, մարվել՝ 18.10-ին:
Այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ և մացառուտ: