Գերմանիայի Բունդեսլիգա. «Հերտա»-«Բորուսիա». մեկնարկային կազմերը
Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրում Բեռլինի «Հերտան» սեփական հարկի տակ ընդունում է Դորտմունդի «Բորուսիային»: Այս հանդիպումը տուրի կենտրոնականներից մեկն է. հանդիպում են առաջնության 2-րդ և 3-րդ տեղում ընթացող թիմերը:
Թիմերը խաղադաշտ կմտնեն հետևյալ մեկնարկային կազմերով.
[b]«Հերտա».[/b] Յարստեյն, Լանգկամպ, Բրուքս, Վայզեր, Պլատենհարդտ, Դարիդա, Լուստենբերգեր, Հարագուտի, Հեգելեր, Կալու, Իբիշևիչ:
[b]«Բորուսիա».[/b] Բյուրկի, Շմելցեր, Հումելս, Սոկրատիս, Պիշչեկ, Վայգլ, Կաստրո, Գյունդողան, Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին և կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: