Գերմանիայի Բունդեսլիգա. «Մայնց»-«Բորուսիա» (Դորտմունդ). մեկնարկային կազմերը
Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվում է «Մայնցին»:
Թիմերը խաղադաշտ կմտնեն հետևյալ մեկնարկային կազմերով.
«Մայնց». Կարիուս, Բրոզինսկի, Բունգերտ, Բենգտսոն, Բաումգարտլինգեր, Բել, Լատցա, Մալի, Սամպերիո, Բլասիս, Մուտո:
«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Մատիաս Գինտեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Պակ, Յուլիան Վեյգլ, Իլկայ Գյունդողան, Սինձի Կագավա, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին և կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: