Աֆղանստանում անօդաչուի հարվածից ԻՊ-ի 30 գրոհային է ոչնչացվել
Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 29 գրոհային է ոչնչացվել անօդաչու թռչող սարքի հարվածից, հաղորդում է Ria Novosti-ն:
Գործողությունը իրականացվել է երկրի Նանհարգար նահանում, իսկ անօդաչուն պատկանում է Աֆղանստանի անվտանգության ուժերին:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակւ սրացել է: «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը, որի ենթակայության տակ էր ավելի վաղ գտնվում երկրի տարածքի մեծ մասը, այժմ սկսել է մեծ գրոհներ իրականացնել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, Աֆղանստանում մեծապես ակտիվացել է «ԻՊ»-ը: