Աֆղանստանում ձախողվել է թալիբների ձեռնարկած գրոհը. ոչնչացվել է 260 գրոհային
Աֆղանստանի անվտանգության ուժերը Գիլմանդ նահանգում հետ են մղել «Թալիբան» շարժման զինյալների գրոհը:
Ինչպես հայտնում է RiaNovosti գործակալությունը, գրոհն իրականացրել են 800 զինյալներ, որոնցից 260-ին աֆղանական ուժայինները ոչնչացրել են: Մարտում զոհվել է նաև 28 աֆղանցի զինվոր:
««Թալիբանի» գրոհը հետ էմղվել, իսկ տվյալ տարածքը գրավելու նրանց պլանն ամբողջովին ձախողվել է»,-հայտարարել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը Սադիղ Սադիղին: