Պակիստանում անօդաչուի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 5 գրոհային
Պակիստանում՝ Աֆղանստանի սահմանի մոտ թալիբների ուղղությամբ ԱՄՆ֊ի ռազմաօդային ուժերի անօդաչու սարքի հրթիռակոծման հետևանքով առնվազն 5 գրոհային է զոհվել։ Այս մասին հայտնում է Geo News հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ հունիսի 15֊ից Պակիստանի զինվորականները թալիբների դեմ տվյալ շրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացրել։
Պակիստանը դատապարտում է իր տարածքում ամերիկյան անօդաչուների կիրառումը՝ նման գործողությունը համարելով երկրի ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություն։