Աֆղանստանում 2 տասնյակից ավելի ԻՊ գրոհային է ոչնչացվել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 25 գրոհային է ոչնչացվել Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում, հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ օդային հարվածների արդյունքում սպանվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը՝ Սաիդ Ամարաթին: Այս մասին նշված է Աֆղանստանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հարվածներից տուժել է առնվազն 31 ահաբեկիչ, ոչնչացվել են ծանր ու թեթև սպառազինություններ: Աֆղանստանում վերջին ամիսներին իրադրությունը սրվել է: