211652_close_icon
views-count1187 դիտում article-date 16:41 06-02-2016

Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնել են զենք- զինամթերք

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Մանուկ Մ.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 217 փամփուշտ, «Ֆ-1» և «ՌԳԴ» տիպի նռնակներ` առանց պայթուցիչների, և որսորդական հրացանի մասեր: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1994 թ. ծնված Գոռ Ա.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր