211652_close_icon
views-count2266 դիտում article-date 17:13 25-06-2016

Կամավոր հանձնել են զենք-զինամթերք՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Ռազմելա Պ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի պահունակ, «Ֆ1» և «ՌԳԴ» տիպի նռնակներ առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 12 մմ տրամաչափի հարթափող հրացան, 5,45 մմ տրամաչափի 261 փամփուշտ: *** Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1948 թ. ծնված Մարատ Հ.-ն կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն կամավոր հանձնել ԿՊՎԴ, 3 ԴՇԿ գնդացրի փամփուշտ, ինքնաշեն նռնակ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 8, 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: *** 1977 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 18 և 5.6 մմ տրամաչափի 15 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր