211652_close_icon
views-count6349 դիտում article-date 17:37 05-02-2016

Ինչո՞ւ է ընդլայնված նիստ հրավիրել գեներալ Մանվել Գրիգորյանը

ԵԿՄ վարչությունում տեղի ունեցավ ընթացիկ տարվա անդրանիկ ընդլայնված նիստը: Նիստից առաջ եռասերունդ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն: Սրբազան հոր օրհնությամբ մեկնարկեց նիստը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԵԿՄ վարչությունից: Վարչությունից նաեւ հայտնում են, որ 2016 թվականը եռասերունդ Երկրապահի համար հայտարարված է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անկախ պետության 25-ամյակների տարի: Ամբողջ տարվա ընթացքում սա է լինելու երկրապահական բոլոր միջոցառումների գլխավոր կարգախոսը: Երկրապահի ղեկավարի ներկայացրած այս առաջարկն ընդունվել է վարչության ընդլայնված նիստում: Նիստը գնահատել է նախորդ տարվա աշխատանքն ու հաստատեց Երկրապահի ղեկավարի 2016-17 թվականի աշխատանքային ծրագիրը, որ ուղենշային է եռասերունդ երկրապահական ընտանիքի ողջ գործունեության համար: Ընդլայնված նիստին ներկա են եղել նաեւ համագործակցող կառույցների ներկայացուցիչները՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, արդարադատության, սփյուռքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, Փաստաբանների պալատի, կադաստրի մասնագետները, որոնց հետ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը համգործակցության հուշագրեր է ստորագրել: Վարչության ընդլայնված նիստում անդրադարձ է եղել պատանի երկրապահների ուսուցման դասընթացների արդյունավետ կազմակերպման խնդրին: Քննարկված կարեւորագույն հարցերից մեկն էլ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահի երդման արարողության տոնական միջոցառումների կազմակերպումն է եղել: Քննարկված հարցերի շուրջ ելույթներ են ունեցել երկրապահական երեք սերունդների ներկայացուցիչներ: Վարչության նիստի ավարտը եւս երկրապահական միջոցառումների ոգուն համապատասխան է եղել: Տեղի ունեցել պարգեւատրման արարողություն. Պարգեւատրվողների շարքերում են եղել եռասերունդ Երկրապահի եւ հուշագրեր ստորագրած գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր