8029 դիտում
15:15 11-09-2015
ԵԿՄ վարչությունն այսօր մարդաշատ էր. ինչո՞ւ էր գեներալ Մանվել Գրիգորյանը խորհրդակցություն հրավիրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵԿՄ վարչության շենքը այսօր մարդաշատ էր։ Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը խորհրդակցություն էր հրավիրել եւ ոչ միայն։
Խորհրդակցության նպատակը հրամանատարասերժանտական դասընթացների նոր էտապի հավուր պատշաճի կազմակերպումն է, ինչպես նաեւ «Պատանի երկրապահ» կառույցի նոր ուղեցույցի ներկայացումը:
Միջոցառումը մեկնարկեց երկրապահական ավանդույթների պահպանմամբ՝ ծաղկադրում սպարապետի կիսանդրիին, շրջայց, ներուժի ցուցադրում: Ցուցադրվեցին պատանիների զենքերը եւ այլ տեխնիկան: Բուն միջոցառումը մեկնարկեց հոգեւոր հոր օրհնությամբ: Խորհրդակցության նշանակությունը կարեւորեց Երկրապահի առաջնորդ Մանվել Գրիգորյանը։ ԵԿՄ վարչության անդամ Վարդան Դեւրիկյանն էլ ներկայացրեց «Պատանի երկրապահ» կառույցների ուսուցման նոր ուղեցույցը:
«Պատանի երկրապահ» կառույցի նախագահ Վարդուհի Մարոնյանն անդրադարձավ հրամանատարասերժանտական դասընթացների մեկնարկելիք փուլի կոնկրետ դասացուցակին: Գործընկեր կառույցների ներկայացուցիչներն էլ ընդգծեցին, որ ըմբռնումով ու գիտակցությամբ են մոտենում, թե ինչ պետական կարեւորության ծրագիր են իրագործում համատեղ ջանքերով եւ իրենց գերատեսչությունների ղեկավարների անունից բոլոր հնարավարություններով ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնեցին:
Մի քանի օրից ամբողջ Հանրապետությունում կմեկնարկի պատանի երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլը: Դարձյալ մի քանի հազար պատանի եւ աղջիկ կներգրավվեն վաղվա հզոր Հայաստանի, պաշտպանված ու բարեկեցիկ Արցախի կայացման աշխատանքներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
27313 դիտում
11:26 05-12-2015
Ինչո՞ւ էր գեներալ Մանվել Գրիգորյանը 13-ամյա Սերյոժային ու նրա մորը հրավիրել իր մոտ
6439 դիտում
17:37 05-02-2016
Ինչո՞ւ է ընդլայնված նիստ հրավիրել գեներալ Մանվել Գրիգորյանը
Այս բաժնից
751 դիտում
13:25 16-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը (տեսանյութ)
733 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1168 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի