27316 դիտում
11:26 05-12-2015
Ինչո՞ւ էր գեներալ Մանվել Գրիգորյանը 13-ամյա Սերյոժային ու նրա մորը հրավիրել իր մոտ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռ 1 ամիս առաջ էր ստորագրել 50.000-րդ անդամին պարգեւատրելու հրամանը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գեներալը իր խոստմանը հավատարիմ անձամբ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրում է սահմանամերձ Այրում քաղաքից տասներեքամյա Սերյոժա Ջանինյանին:
Ինչպես նշեց Մ. Գրիգորյանը, առիթն ուրախալի է ոչ միայն եռասերունդ 13-րդ ընտանիքի, այլեւ Հայաստանի Հանրապետության համար:
Սերյոժա Ջանինյանը ԵԿՄ 50 000-րդ անդամն է: Նա նաեւ «Պատանի երկրապահ» կառույցի հրամանատարասերժանտական դասընթացներին է մասնակցել եւ քննությունների արդյունքում ստացել կրտսեր սերժանտի կոչում: Կոչումը հավաստող վկայականը նույնպես այսօր Սերյոժային հանձնեց ԵԿՄ վարչության նախագահը: Մայրապաշտ Զորավարը «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրեց նաեւ Սերյոժայի մորը:
Նմանատիպ նյութեր
8029 դիտում
15:15 11-09-2015
ԵԿՄ վարչությունն այսօր մարդաշատ էր. ինչո՞ւ էր գեներալ Մանվել Գրիգորյանը խորհրդակցություն հրավիրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6439 դիտում
17:37 05-02-2016
Ինչո՞ւ է ընդլայնված նիստ հրավիրել գեներալ Մանվել Գրիգորյանը
52960 դիտում
20:02 07-04-2016
Գեներալ Մանվել Գրիգորյանը առաջնագծից զանգ է տվել սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1570 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա