211652_close_icon
views-count1667 դիտում article-date 09:21 05-02-2016

Հունվարի կեսերից կառավարությունում գործում է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունվարի կեսերից կառավարությունում գործում է ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծ մշակող աշխատանքային խումբ: Մեզ հաջողվեց պարզել, որ այդ խմբի անդամներից են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջիններս հիմնականում հավաքվում են ՀՀ կառավարությունում` երեկոյան ժամերին: Նրանք աշխատում են օր առաջ ավարտել աշխատանքը: «Ժողովուրդը» Հրայր Թովմասյանից փորձեց պարզել, թե քվեարկության էլեկտրոնային համակարգն ինչպիսինն է լինելու, նա ասաց. «Մի քիչ համբերե՛ք, Կիկոսի մահվան օրն է դարձել, ոչ ոք ոչինչ չի տեսել, չի լսել, բայց բոլորը քննարկում են էլեկտրոնային համակարգի մասին… Անվտանգության առաջին պայմանն այն է, որ դրանք լոկալ ցանցեր են, ինտերնետին միացված չեն, որպեսզի դրսից հնարավոր չլինի կառավարել: Դրանք x փուլում որոշվելիք հարցեր են»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր