1420 դիտում
09:47 12-06-2019
Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբ դեռ չի ձևավորվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընթացիկ տարվա մարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների: Այդ հայտարարությունից 3 ամիս է անցել, սակայն այս ընթացքում անգամ չի ձևավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հանգստյան օրերին մի քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, որը կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Մենք տեղեկացանք, սակայն, որ երկու օր տևած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները և Կարեն Սիմոնյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:
ԲՀԿ-ից որևէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը, թերևս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]