2752 դիտում
20:00 13-10-2017
Կառավարությունում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել է կառավարության ղեկավարի՝ ապրիլի 27-ի հանձնարարականի հիման վրա:
Զեկուցվել է, որ նախագիծը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին, վերջիններիս կողմից ստացվել են տարբեր առաջարկություններ ու դիտողություններ: Դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարություն և Ազգային ժողով:
Խորհրդակցության ընթացքում նախագծի առանձին կետերի հետ կապված քննարկում է ծավալվել: Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նախագիծը լրացուցիչ քննարկել փորձագիտական շրջանակների, միջազգային կառույցների հետ: «Այն իր կարգավորումներով պետք է համահունչ լինի կառավարության որդեգրած ծրագրին ու ժամանակակից մոտեցումներին:
Աշխատանքային օրենսրգիրքը կարևոր փաստաթուղթ է, որը գործատու-աշխատող հարաբերություններում պետք է ճիշտ հիմք դնի»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ