211652_close_icon
views-count3454 դիտում article-date 18:59 04-02-2016

Նախկինում դատված 25-ամյա Էրիկը դանակահարել է եղբորը ծեծած Արթուրին

Նախկինում դատված 25-ամյա Էրիկ Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 16/1 հասցեի հարևանությամբ, Արթուր Վարդանյանի կողմից եղբորը` Արտյոմ Հրաչյայի Սարգսյանին ծեծի ենթարկելու համար դանակով հարվածել է Ա.Վարդանյանի որովայնին` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր