Հրաժարական է տվել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը հրաժարական է տվել: Միաժամանակ հրաժարական է տվել նաև ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը:
Մինչև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտը, ծանրամարտի ֆեդերացիայի հարցերով կզբաղվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
ՀԱՕԿ-ը շնորհակալություն է հայտնել Շահազիզյանին՝ նվիրված աշխատանքի համար:
Շահազիզյանը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: