«Լացիո»-«Նապոլի». Հանդիպումը դադարեցվել է երկրպագուների ռասիստական վանկարկումների պատճառով. տեսանյութ
«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին ռասիստական բնույթի վիրավորանքների է ենթարկվել Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Լացիոյի» հետ հանդիպման (2:0) ժամանակ:
Գլխավոր մրցավար Մասիմիլիանո Իրատին 68-րդ րոպեին դադարեցրել է խաղը: Հռոմեական ակումբի երկրպագուների մի մասը սկսել է «կապիկի» ձայներ հանել, երբ Կուլիբալին գնդակով է եղել, ինչից հետո մցավարը կանգնեցրել է խաղը:
«Ցանկանում եմ բոլորին երախտագիտությունս հայտնել զորակցության համար: Շնորհակալություն եմ հայտնում «Լացիոյի» խաղացողներին և հատկապես մրցավարին`իր համարձակության համար», ասել է Կուլիբալին:
Խաղից հետո Կուլիբալին իր մարզաշապիկը նետել է մի երեխայի, որը նստած է եղել հենց այն տրիբունայում, որտեղից ռասիստական վանկարկումներ են հնչել: