Շվեդիայի գավաթի հանդիպումը դադարեցվել է երկրպագուների պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շվեդիայի Գավաթի «Գյոթեբորգ»-ԳԱԻՍ հանդիպումը դադարեցվել է երկրպագուների պատճառով, որոնք զանգվածաբար պիրոտեխնիկա են օգտագործել:
Երկրորդ խաղակեսի ամենասկզբում դաշտի տերերի երկրպագուները, որոնք տեղակայված էին ԳԱԻՍ-ի դարպասների ետևում, ֆուտբոլային դաշտը պարզապես հրետակոծել են ճայթռուկներով և այլ պիրոտեխնիկ իրերով, որի արդյունքում մարզադաշտը ծխի մեջ է կորել:
Հանդիպման գլխավոր մրցավարը դադարեցրել է խաղն ու ֆուտբոլիստներին հեռացրել դաշտից՝ 0:0 հաշվի ժամանակ: