Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Փետրվարի 3-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի 102-րդ փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես E320» մակնիշի 34 UC 093 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 3-ին, ժամը 06.22-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Խնածախ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 11 LL 452 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
***
Փետրվարի 3-ին, ժամը 04.51-ին տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելաափակված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 19 LO 223 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ջ. Գ.-ին և 2 ուղևորի տեղափոխել են անվտանգ վայր: