211652_close_icon
views-count5440 դիտում article-date 15:51 03-02-2016

Թուրքիայում ամերիկյան անօդաչու է վայր ընկել

Թուրքիայի սահմանային Ադանա նահանգում, որտեղ «Ինջիրլիք» ռազմաբազայում են տեղակայված ամերիկյան ռազմաօդային ուժերը, ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանվել: Այդ մասին գրում է թուրքական Sabah թերթը: Թերթի տվյալներով՝ անօդաչուն օդ է բարձրացել ռազմաբազայից և ընկել նրա մերձակայքում: Ներկա պահին այնտեղ են գտնվում ռազմաբազայի ներկայացուցիչները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր