18 մարդ է վիրավորվել Թուրքիայի զբոսաշրջային վայրերից մեկում օդապարիկի անկման հետևանքով, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Միջադեպի ժամանակ օդապարիկում եղել է 20 մարդ: Բոլոր տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցները:
Զբոսաշրջիկներից 14-ը եղել են Չինաստանից, 2-ը՝ ԱՄՆ-ից, 1-ը՝ Բրազիլիայից և 2-ը՝ Հունաստանից: Օապարիկը ղեկավարել է թուրք մասնագետ: