ՀՀԿ-ում հակակոալիցիոնականների հակազդեցությունն ուժեղ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն հանգամանքը, որ իշխանական նոր կոալիցիայի նկատմամբ ՀՀԿ-ի ներսում բացասական տրամադրված մարդիկ շատ կան, վաղուց էր հայտնի: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կոալիցիայի դեմ հակազդեցությունն այս անգամ առավել քան ուժեղ է, ու թերևս դա է պատճառը, որ մինչ օրս չի կայանում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը:
Ավելին՝ կոալիցիային դեմ հանրապետականները այնքան վստահ են իրենց ուժերում, որ արդեն սկսել են կուլիսներում արտահայտվել, որ իրենց կհաջողվի այդ գործընթացը կանխել: ՀՀԿ-ի հակակոալիցիոն թևի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում արդեն իսկ սկսել են լուրեր տարածել, իբր կոալիցիայի հարցն այլևս օրակարգից դուրս է եկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում