211652_close_icon
views-count1491 դիտում article-date 09:35 03-02-2016

Զուտ դեմքերի փոփոխությամբ քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ քաղաքականության մեջ պիտի հայտնվեն նոր դեմքեր։ Ինձ թվում է՝ զուտ դեմքերի փոփոխությամբ հարց չի լուծվի։ Պետք են նոր ձևով մտածող մարդիկ՝ իրենց անձը և ամբիցիաները չկարևորող, պարանոյիկ կասկածամտությունից զուրկ, բոլորի նկատմամբ զուսպ և հանդուրժող, իրենց կարծիքը խաղաղ և ոչ ագրեսիվ եղանակով աիտահայտող։ Ես պնդում եմ, որ դա ոչ միայն արտաքին վարքին վերաբերող դրսևորում է, այլև մտածելակերպի, որը հիմնված է սիրո և հարգանքի, ներողամտության, բոլորին մտածելու և գործելու ազատության տալու վրա»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր