2600 դիտում
22:14 02-02-2016
Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ են Բերդ-Ճամբարակ, ինչպես նաև Լոռու մարզի Կաթնաղբյուր-Ուրասար, Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս, Արագածոտնի մարզի Մաստարա-Զովասար-Գառնահովիտ ավտոճանապարհները և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
[/color]
Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Արագածոտնի մարզի Մաստարա-Զովասար-Գառնահովիտ ավտոճանապարհներին բուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղական համայնքում մառախուղ է:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
592 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
433 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
541 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ