17590 դիտում
09:10 24-01-2016
Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Կոտայքի, Արարատի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Կոտայքի, Արարատի, Սյունիքի մարզերում և Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում ձյուն է տեղում:[/color]
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է[/color] կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը