211652_close_icon
views-count1362 դիտում article-date 17:08 02-02-2016

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլային 130 մլն ֆունտ կհատկացնի` Պոգբայի ու Սթոունզի համար

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը պատրաստ են թիմի ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային 130 միլիոն ֆունտ հատկացնել` «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի և «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզի ձեռք բերման համար, հայտնում է Daily Mail-ը: Պոգբայի համար «Սիթին» պատրաստ է վճարել 80 մլն ֆունտ, իսկ Սթոունզի համար` 50 մլն: Նշենք, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը այսօր հայտարարել է, իր հաճախորդը` ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի ակումբը, ինչը` շատերի կարծիքով, պայմանավորված է Պոգբային ձեռք բերելու մտադրությամբ:

Նմանատիպ նյութեր