211652_close_icon
views-count1551 դիտում article-date 16:46 02-02-2016

Արդարադատության նախարարն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Նելլի Թումասյանին: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը և կարևորել մի շարք իրավական ակտերի մշակման հարցում Հիմնադրամի ցուցաբերած օժանդակությունն ու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Թերեզա Թալհամերը նույնպես իր գոհունակությունն է հայտնել փոխգործակցության ներկայիս մակարդակից և Հիմնադրամի կողմից Արդարադատության նախարարությանը ցուցաբերվող իրավական օգնության շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են IRZ-ի աջակցությամբ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման, պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի զարգացմանն ու նոտարների վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր