211652_close_icon
views-count1049 դիտում article-date 13:26 02-07-2014

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցչին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 2-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կովկասյան ծրագրի պատասխանատու Թերեզա Թալհամմերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, քրեակատարողական, նոտարական համակարգերին ինչպես նաև պրոբացիոն ծառայությանն առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով նախանշվել են համագործակցության հետագա ուղիները և առանձնացվել առաջնահերթությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել անչափահաս դատապարտյալների սոցիալական հետագա ինտեգրմանն առնչվող քննարկում, որտեղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջավոր փորձագետները շահագրգիռ կողմերին կներկայացնեն ոլորտի ձեռքբերումները:

Նմանատիպ նյութեր