211652_close_icon
views-count4433 դիտում article-date 17:16 02-01-2019

Հայաստանն ընդգրկվել է Forbes-ի 2019-ի լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Հեղինակավոր Forbes [url=https://www.forbes.com/sites/alexandratalty/2018/12/31/the-18-best-budget-travel-destinations-for-2019/?utm_source=FACEBOOK&utm_medium=social&utm_term=Valerie%2F&fbclid=IwAR1Eej3GgLlm1QDvdLrsMLQXSQg18urjauVqLLhc2M8eJwXVyWKz0N-LPUA#3e77e9cf7202]ամսագիրը [/url]ներկայացրել է լավագույն բյուջետային ուղղությունները 2019-ին ճանապարհորդելու համար: Ցանկը կազմելու համար հեղինակը զբոսաշրջային փորձագետների օգնությանն է դիմել, խնդրելով երկուական ուղղություն նշել, կարոտալի հուշերի հետ կապված վայր և վայր, ուր վերջերս են այցելել և ցանկանում են պատմել բոլորին: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/01/02/Forbes/2886950]Tert.am[/url]-ը, նպատակը բյուջետային ճանապարհորդության համար հարմար ուղղություններ գտնել է, որոնք չեն սնանկացնի զբոսաշրջիկներին: Պաշտոնական ցանկում ընդգրկվել է 18 երկիր, որոնց թվում՝ նաև Հայաստանը: «Տեղակայված լինելով Կովկասյան լեռներում՝ Հայաստանը թաքնված մարգարիտ է, ուր դեռևս չի հասել զանգվածային զբոսաշրջությունը, և այն այնքան բան ունի առաջարկելու՝ հարուստ պատմություն, գինեգործարաններ, տպավորիչ բնապատկերներ, հնագույն վանական համալիրներ և զարմանահրաշ լեռներ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/01/02/Forbes/2886950]կայքում[/url]։ [img]http://st0.shamshyan.com/editor/007376800154643483167346.jpg[/img]

Նմանատիպ նյութեր