211652_close_icon
views-count2828 դիտում article-date 15:14 02-02-2016

Խոսել է իր «փչացածության» աստիճանով. իրավապաշտպանը «Շմայսի» բառերում «հանցակազմ» չի տեսնում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այս անգամ չի դիմի ԱԺ էթիկայի հանձնաժողով` պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի հերթական արտահայտության կապակցությամբ, որ ում ուզի, ոնց ուզի, ինչպես ուզի` այնպես էլ կանի: «Դա էն արտահայտությունը չի, իսկ նախորդը, որ ասում էր` գլխատեմ, բռնաբարեմ… բառային կոնկրետ բան էր նշանակում, հիմա մարդը իր գրագիտության ու փչացածության չափով արտահայտվել է»,-նշեց Արթուր Սաքունցը, ով պարբերաբար Առաքել Մովսիսյանի հայտարարությունների ու արտահայտությունների կապակցությամբ դիմում է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով:

Նմանատիպ նյութեր